Հունիսի 25-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:
Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում:
168.am-ը փորձեց Գագիկ Ջհանգիրյանից ճշտել՝ որքանո՞վ են հնարավոր և հավաստի իշխանությունների կողմից իր թեկնածությունը՝ որպես ՍԴ անդամ առաջադրելու մասին խոսակցությունները, ինչին նախկին զինդատախազն արձագանքեց.
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։
ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ Պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ամսին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
«Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, այդ պատճառով էլ աշխատակազմի մեծ մասն այս պահին մեկուսացվել է, մեկուսացվել եմ նաև ես։ Աշխատակազմից մի քանի հոգի կան, որոնք այս պահին համայնքապետարանում հերթապահում են, մենք էլ հեռավար ենք աշխատում, չնայած որ մեկուսացված ենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը։
Հունիսի 26-ի ցերեկը հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք մեկ օրվա ընթացքում կատարեց Ազգային ժողովը, լուծում են Սահմանադրական դատարանում, իր բնորոշմամբ, առկա ճգնաժամը։
Իրավագետ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրայր Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել։ Երևի սա պատմության մեջ կմնա որպես ռեկորդ, թե ինչպես 2 րոպեում թույլ տալ 20 իրավախախտում․․․
Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել են. «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Նաև կոչ են արել անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում՝ հայտարարելով, թե կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները մինչև այս տարվա վերջ կստեղծի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
«Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարում եմ օրենքի ուժով». Ալվինա Գյուլումյան
BBC հեղինակավոր լրատվամիջոցը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Հայաստանի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել՝ նկատելով, որ այն հարավկովկասյան տարածաշրջանում վարակից ամենաշատ տուժած երկիրն է:
«Ես եկել եմ աշխատելու: Ոչ ոք դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտվել են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումը և գործունեությունը, և այս պարագայում մենք օրենքի ուժով դեռևս շարունակում ենք աշխատել»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) մոտ լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց ՍԴ արձակուրդ մեկնած նախագահ Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Ալվինա Գյուլումյանը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացը կամայական է. «Կասեի՝ ինքնիրավչության ամենավերջին դրսևորումն է, և չեմ կարծում, որ սա այդպես կշարունակվի: Հույս ունեմ, որ մենք կունենանք դրական փոփոխություններ:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները մարզվում են փոքր խմբերով և տարբեր ժամերի:
Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդում է, և նրան փոխարինում է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի n 1672-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք բացահայտելու մասին։
Լինելով վերին աստիճանի անպատասխանատու անձ, նա անհույս փորձեր է անում Հայաստանը աղետի գոտի վերածելու մեղքը բարդել բոլորի վրա. սովորական մարդկանց, հասարակության շերտերի, քաղաքական ընդդիմության, ընդհուպ մինչև իր թիմակիցների վրա։ Այդ նպատակով նա իր ֆեյսբուքյան էջում տարածում է նկարներ ու տեսանյութեր, որտեղ մեր քաղաքացիները չեն պահպանում հեռավորություն ու չեն կրում դիմակ, հրամայում է ոստիկաններին անհամաչափ ցուցադրական ուժ կիրառել դիմակ չկրող քաղաքացիների նկատմամբ, թիրախավորում ու քննադատում է իր քաղաքական իրավունքներն իրացնող ընդդիմությանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
«Հրայր Թովմասյանը դեռ Սահմանադրական դատարան չի եկել, չի էլ գալու, քանի որ գտնում է արձակուրդում։ Պարոն Թոխյանին և տիկին Գյուլումյանին դեռ չեմ տեսել, չգիտեմ՝ գալո՞ւ են, թե՞ ոչ։ Դատավորներն իրենք են իրենց աշխատաժամանակը պլանավորում, այսօր էլ դատական կամ աշխատանքային նիստ ՍԴ-ում չունենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և մյուս երեք դատավորները եկե՞լ են աշխատանքի։
Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը:
Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը և իրական դժվարությունները հասարակություններին ստիպելու են մտածել։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին եթե ոչ անձամբ, երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր–սանիկ եւ այլն: Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը եւ մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն եւ մյուսները, քպները եւ բհկները, էդմոնները եւ մենք, մի խոսքով, հիմա հարց՝ ինչո՞ւ է Նիկոլը բոլորին այսպես լարում իր դեմ, էդ ինչ առյուծի կաթ է կերել, որ մարդկային ամեն ինչ փորձում է ոչնչացնել։
ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ։
Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժ հաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։