Արցախում հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114 դեպք, որոնցից 77-ը՝ բուժված:
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․«Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Սոնա Աղեկյանին ՍԴ բակից բերման ենթարկեցին
«Հանրապետության նախագահին իր անգործությունը չի ազատելու պատասխանատվությունից». Ռոբերտ Հայրապետյան
Անդրադառնալով ՀՀ նախագահին նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելուն և այն ԱԺ նախագահին վերապահելուն, Արա Ղազարյանն ընդգծեց՝ երբ չորս տարի առաջ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված քննարկումներ էին իրականացվում, բազմիցս ասել են, որ ՀՀ նախագահը պետք է արբիտր հանդիսանա համապետական նշանակության կարևոր խնդիրների վերաբերյալ։
«Ազգային ժողովն ու կառավարությունը մատաղացուներ են։ Փաշինյանին ժողովուրդը պատժելու է». Ռուբեն Հակոբյան
«Ես այն մարդկանցից եմ, որոնք համարում են, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է». այսօր Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ այսօր կարևոր օր է, և դա է պատճառը, որ հարկ է համարել ֆիզիկապես լինել ՍԴ-ի դիմաց:
«Եթե ինչ-որ մարդիկ կարծում են՝ կարող են որոշել ԱԺ կազմը, ապա դա իրենց համար լուրջ խնդիր է լինելու». Արա Սահակյան
«Եկել եմ ականատեսը լինելու այն զարգացումների, որոնք սպասվում են այսօր այստեղ և նաև առաջիկա օրերին, որովհետև բոլորդ տեղյակ եք, որ Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության կողմից տեղի է ունեցել Սահմանադրական հեղաշրջում, և Սահմանադրական հեղաշրջման հետևանքով որոշում է կայացվել, որ ՍԴ երեք դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն, ինչպես նաև Հրայր Թովմասյանը պետք է լքի ՍԴ նախագի պաշտոնը»,- Սահմանադրական դատարանի առջևից իր ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իսկապես պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ՝ ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես մարդավարի կարողացավ պայքարել իշխող ուժի դեմ. իշխող ուժ ասելով` պետք է հասկանանք մեկ հոգու: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն հարձակվել է ՍԴ-ի վրա և որևէ օրենք չի ճանաչում»,- Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման բացարձակ արգելքը։
«Ես այսօր տեղեկություն ստացա, որ լինելու է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Սահմանադրական դատարանի (ՍԴ), և դրա համար եկա այստեղ: Ռուսերեն հայտնի արտահայտություն կա՝ «против лома нет приема»: Այն, ինչ կատարվեց ՍԴ-ի հետ Հայաստանում, հենց դրա մասին էր խոսում: Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»,- այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Չի ՛ կարելի խաղեր թույլ տալ պետության հետ». Արա Սահակյան
Կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Գևո անունով:
«Կա Վահե Գրիգորյան անուն ազգանունով դասալիք և ձրիակեր, որն ուտում է ձեր փողերը». Արա Սահակյան
«Հանրաքվեն դեռևս ուժի մեջ է, այն կայանալու պոտենցիալ ունի». իրավաբան
«Հակասահմանադրական պրոցես է սկսվել արդեն վաղուց, և այդ պրոցեսը շարունակվում է». ՍԴ-ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական չեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «Ոչ»-ի ճամբարից հանդես եկող իրավապաշտպան Արմեն Գալստյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե տեղի ունեցող գործընթացները հակաիրավական են, ապա արդյոք հետագայում կարո՞ղ է Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած 89 պատգամավորներին պատասխանատվություն սպառնալ:
ՀՀ ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով:
Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրներին է թույլատրվելու մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի 1-ից, երբ նախատեսվում է բացել դաշինքի միջազգային արտաքին սահմանները։ Ինչպես Euronews-ին ասել են ԵՄ անանուն պաշտոնյաները, երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը։
Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում:
Հասկանում եմ, որ մանրուք է, բայց երբ ԿԲԴՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի պես բացարձակ զրոն է ՍԴ դատավորին ֆեյսբուքյան ստատուսով ասում, թե նա ինչով պիտի զբաղվեր, ինչով չզբաղվեր, ոնց ասեմ… Ոնց որ գյուղական արտաքնոցը Շանել №5-ին քննադատի։
«Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանման. դա բերելու է պետության կործանման». Ավետիք Իշխանյան:
ՍԴ-ն վարույթ կընդունի՞ պատգամավորների դիմումը. ՈւՂԻՂ:
Կոմպոզիտորների ու կոմպոզիտորների միության մասին կարելի է ոչինչ չասել: Նրանց արածը շատ ավելի դատապարտելի է, քան հակահեղափոխության գաղտնի գործակալների արածը:
2020 թվականի հունիսի 25-ին ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ներգրավվել է որպես մեղադրյալ իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործընթաց կազմակերպելու համար:
armeniasputnik.am–ը գրում է․ «Սոցիալական ցանցերն այն հարթակն են, որտեղ վառ արտահայտվում են հանրության տրամադրությունները։ Բայց եթե իրական կյանքում շատերը զուսպ են, ապա Facebook-ում որևէ մեկը չի քաշվում հայհոյելիս, անգամ եթե այդ մեկը տարիքով կին է։
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասեր է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։