«Գոնե այս տարրական գործողությունը հանրությանը մի՛ ներկայացրեք թարս աստառով, գոնե հարգե՛ք ձեր իսկ Պարետի որոշումները»

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ լրատվամիջոցներ, Խնդրում եմ մի՛ զանգահարեք և պարզաբանում մի՛ պահանջեք Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Այդ ելույթի հռետորիկան և լեքսիկոնը միանգամայն կանխատեսելիի սահմաններում էին, ինչպես միշտ: Իսկ եթե անկեղծ, ապա ի՞նչ էիք սպասում այդ ելույթից, ինչպե՞ս պետք է արտահայտվեր խորհրդարանական ընդդիմության մասին, ով նրա Կառավարության 100 տոկոսի հրաժարականն է պահանջել՝ արձանագրած տոտալ ձախողումների պատճառով: Հո չէի՞ք ակնկալում ազնիվ ինքնախոստովանություն լսել սեփական ձախողումների, երկիրը պահի թելանդրանքով կառավարելու և աննախադեպ ատելության մթնոլորտ գեներացնելու մասին:

Ինքս նիստին չեմ մասնակցում մի պարզ պատճառով, առկա է Պարետի ցուցում՝ ինքնամեկուսանալ: Գոնե այս տարրական գործողությունը հանրությանը մի՛ ներկայացրեք թարս աստառով, գոնե հարգե՛ք ձեր իսկ Պարետի որոշումները: Չնայած ինչի՞ մասին է խոսքը, եթե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար «Իմ քայլը» խմբակցությունը, «ըստ օդում կախված լուրերի», պարտադրել էր գալ և մասնակցել քվեարկությանը անգամ հաստատված կորոնավիրուսի վարակակիր պատգամավորներին: Իսկ առայժմ ականատեսն ենք «քաղաքական նոր մշակույթին»՝ համաձայն որի՝ մեկ անձ ոտքի վրա որոշում է Հայաստանի մոտակա տարիների քաղաքական դասավորվածությունը՝ ըստ իր արշինի: Veritas odit moras!!!»։

Տեսանյութեր

Լրահոս