Բաժիններ՝

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լարված պայքարում «Լեոն» հաղթեց 11:5 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։

Եզրափակիչից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և գավաթով։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սարո Գալստյանը («Լեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), իսկ լավագույն ռմբարկուի կոչումը կիսեցին Գարեգին Մաշումյանը («Լեո») և Վահան Սարգսյանը («Էկո-Վիլ»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930