
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակա այգիներում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարելու համար վերջին տվյալներով 10 մարտական հաշվարկ է մեկնել Ծիծեռնակաբերդի բարձունք:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է:
«Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր:
Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,-գրել է Հ. Կարապետյանը:
https://www.facebook.com/ani.minasyan.58/videos/3178036345587426/