2019թ. հոկտեմբերին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Երևանի Արաբկիր համայնքում համատեղ սեփականությամբ գնել է բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսի 20-ին:

Հայտարարատու պաշտոնատար անձի առկա անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ տվյալները հետևյալն են՝ 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք և հողամաս, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները հասանելի չեն:

Որպես առկա շարժական գույք՝ նշված է BMW X5 3.0 I մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Ռոմանոս Պետրոսյանը որպես արժեթղթերում առկա դրամական միջոց՝ հայտարարագրել է 60,000 ՀՀ դրամ, որպես փոխառությամբ հանձնված գումարի չափ՝ նշված է 300,000.00 ՀՀ դրամ գումարի չափը:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 350,000.00 ՀՀ դրամ, տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը առկա աշխատավարձից գոյացած դրամի չափը՝ 588,228.00:

Ռոմանոս Պետրոսյանի 2018թ հայտարարագրի մեջ տվյալները բացակայում են գրեթե բոլոր տողերի գծով:

Նշված է միայն, որ նա հարկային տարվա սկզբում ունեցել է 350,000.00 դրամ, որը տարվա վերջում դարձել է 850,000.00:

2018թ. Կոտայքի մարզպետի՝ աշխատավարձից գոյացած գումարի ընդհանուր չափը կազմել է 3,984,473.00 դրամ:

Ի տարբերություն 2018թ.՝ 2019թ. Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող 2 բնակարան և նույն մարզի Ակունք գյուղում գտնվող մեկ հողամաս:

2019-10-03-ին Կոտայքի մարզպետը Երևան քաղաքի Արաբկիր համայնքում համատեղ սեփականությամբ գնել է բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան և ևս մեկ բնակարան, այս անգամ արդեն՝ միանձնյա սեփականության իրավունքով, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Տարվա վերջում նրա հայտարարագրում նշված է 2 բնակարան Աբովյան քաղաքում, և մեկը՝ Երևանի Արաբկիր համայնքում:

Որպես տրանսպորտային միջոց՝ հայտարարագրված է BMW մակնիշի, 2004թ. արտադրության մարդատար ավտոմեքենա: Այն ձեռք է բերվել 2015թ.:

2019-ի հայտարարագրում Կոտայքի մարզպետի բանկային դրամական միջոցները կազմել են 568,817.00 դրամ, վերջում՝ 2,005.00: Եվս մեկ հաշվեհամարի վրա, որում տարեսկզբին դրամական միջոցներ չեն եղել, տարեվերջին առկա է եղել 1,922,086.00 ՀՀ դրամ գումար:

Տարվա սկզբին և վերջին ունեցել է 850,000.00 ՀՀ դրամ գումար:

Հաշվետու տարում Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է նաև Կոտայքի մարզպետարանից որպես աշխատավարձ ստացած 11,522,445.00 դրամը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից որպես փոխառության համար ստացված գումար նշված 35,000,000.00 դրամը, օտարված գույքի դիմաց ստացված 17,800,000.00 դրամը և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից փոխառության տեսքով ստացած 874,497.00 ՀՀ դրամը:

«ԲԻԶՆԵՍ ՌԵՋԵՆՏ» ՍՊԸ-ում Կոտայքի մարզպետը հայտարարագրել է 60 % բաժնեմաս:

Մարզպետի կինը 2018թ. հայտարարագրել է հարկային տարում 3,000,000.00 դրամով ձեռք բերված հողամաս, 300 000 դրամ և ևս 323,000.00 դրամ՝ որպես աշխատավարձից գոյացած գումար:

2019թ. Արմինե Պետրոսյանը չի հայտարարագրել որևէ շարժական և անշարժ գույք, էականորեն չեն փոխվել նաև դրամական միջոցները՝ բանկային հաշվի վրա՝ տարեսկզբին՝ 123,475.30, տարեվերջին՝ 223,214.30 ՀՀ դրամ, տարեսկզբին՝ 176,524.70, տարեվերջին՝ 250,000.00 կանխիկ դրամ, և որպես աշխատավարձ՝ «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից ստացած 202,239.00 ՀՀ դրամ գումարը:

Տեսանյութեր

Լրահոս