Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը դատախազության աշխատակազմին պաշտոնապես կներկայացնի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:
«Հունիսի 7-ին լրացավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնի ստանձնման մեկ տարին, և այս ընթացքում, որքանով տեղյակ եմ, պարոն Գրիգորյանը ՍԴ դատավորի լիազորությունների շրջանակում որևէ գործառույթ չի իրականացրել, բայց շատ պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, բացի այդ՝ հավելավճար կամ պարգևավճար, ինչպես նաև՝ օգտվել ծառայողական աշխատասենյակից, մեքենայից, մեքենայի համար համապատասխանաբար ստացել է վառելանյութ:
Հունիսի 9-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալվանք գյուղի սկզբնամասում քաղաքացին ընկել է փոսը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք հունիսի 9-ին ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վարդգես Զուռնաչյանը հունիսի 7-ին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ դադարեցնում է իր անդամակցությունը ԼՀԿ-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր և երեկ գրանցված կորոնավիրուսով վարակակիրների ցածր և առողջացածների բարձր թվերին: Նրա խոսքով՝ առողջացածների մեծ թվերը պայմանավորված չեն հիվանդանոցներից դուրսգրումներով: Այսօր կորոնավիրուսով վարակման 350 դեպք է գրանցվել, առողջացածների թիվը 352 է:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել: Այս պահին ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում: Իվետա Տոնոյանը հաստատեց YerevanToday-ի տեղեկությունները՝ ընդգծլով, որ ահանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Կշանակի՝ այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որը նախատեսված է Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար:
Հունիսի 9-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Այն եռանդով, որով լծվեցին իրանք «Բարգավաճ Հայաստանի» դեմ կռիվ տալով, պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելով, խայտառակ էդ գործազրկությունը ինչ-որ մի ձև կանգնացնելու: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչո՞վ են զբաղված»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական ուժերին ուղղված համախմբման կոչի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին ու խորհրդային տարիներին Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին իշխանական պատգամավորների հիշեցումներին և կրկին օրակարգ բերելուն։ Պատգամավորը, ի դեպ, ասաց, որ նշված գործով դատարանն արդարացրել է Գագիկ Ծառուկյանին:
Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:
Հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վարչապետն ինքը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք այն պարզ պատճառով, որ վարչապետի հայտարարությամբ՝ հիվանդանոցներում տեղ չի եղել»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մինչև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտը, «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ դուք գիտեի՞ք, որ Պատրոն Դավիթի օֆշորային ընկերությունից ստացված «փոքրիկ» ատկատով Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս Ցյուրիխի LEONARDO BOUTIQUE հյուրանոցում: Դեռևս հրապարակում եմ Ցյուրիխի հյուրանոցի նկարը:
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը հունիսի 9-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:
Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Փաստինֆո» կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:
«Յուրաքանչյուր դեպքով մենք կատարում ենք կոնկրետ աշխատանք»,- այսպես արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ վերջին օրերին ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող ուժի տարբեր դրվագների մասին լրագրողի հարցին ի պատասխան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։
Այդ որոշումների պատասխանատվությունը սկսվում է երկրի ղեկավարությունից, շարունակվում ոլորտի պատասխանատուներով և ավարտվում յուրաքանչյուրովս։
168.am-ի տեղեկություններով՝ օրերս Վանաձորում կոյուղու կեղտաջուր են լցրել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության առաջին մարզային գրասենյակի վրա, բացումից մի քանի օր անց:
Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման հնգամյա ծրագրի շտկումներում: Այսպիսով, նախորդ տեսլականը հայեցակարգային կամրջի դեր կատարեց կառավարության տարեկան ծրագրի և պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա միջոցառումների պլանավորման միջև:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: