ԼՀԿ անդամից պահանջել են հրաժարվել ընդդիմադիր կուսակցության անդամությունից, եթե ցանկանում է աշխատանքի անցնել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վարդգես Զուռնաչյանը հունիսի 7-ին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ դադարեցնում է իր անդամակցությունը ԼՀԿ-ին։

168.am-ի տեղեկություններով՝ Զուռնաչյանի ԼՀԿ-ից հեռանալու պատճառն այն է, որ նա շուրջ 4 ամիս գործազուրկ մնալուց հետո հունիսի սկզբից կրկին աշխատանքի է անցել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի համայնքապետարանում։

Աշխատանքի վերականգնման դիմաց նրանից պահանջել են դադարեցնել անդամակցությունն ընդդիմադիր կուսակցությանը։

Հիշեցնենք, որ Վարդգես Զուռնաչյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնում զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020թ. փետրվարի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930