«ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ինչպես նաև մյուս բոլոր տեղակալներն այս պահին շարունակում են կատարել իրենք աշխատանքը»,- հայտնում են ՊԵԿ լրատվականից:
Մարատ Բադալյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։
Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը պետք է չափեր Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացրել էր, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում պետք է անցկացներ նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:
Հունիսի 8-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռարնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության և «Արաբկիր» բժշկական կենտրոնի (ԲԿ) համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում իրականացվող հետևողական նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:
168.am-ի տեղեկություններով՝ շաբաթ՝ ուշ երեկոյան, խորհրդակցություն է տեղի ունեցել Պետական եկամուտների կոմիտեում. Թեման կադրային վերադասավորումներն են եղել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հրաժարականների լուրերին հաջորդեց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի պաշտոնաթողության մասին տեղեկությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով:
24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 և 7 օրով Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզների գործունեությունը:
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի վարչական շրջանի դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացրեց: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, սակայն, որ դատական ակտին դեռևս չեն ծանոթացել:
Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։
Երբ երեկ ողջ համացանցը քննարկում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, Իոաննիսյանը գրառում կատարեց, թե Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, ենթադրվում էր՝ դիմակ չկրելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ինքը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Քյարամյանը պատասխանել է.
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
168.am-ի տեղեկություններով` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանից, նա ի պատասխան նշեց. «Ես դեռ չեմ մեկնաբանում»:
Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1953 թ-ի ծնված Է. Ս.-ի տանը հայտնաբերել են 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 […]
Վարչապետ Փաշինյանը կարող է օրական տաս անգամ լայվ մտնել և մեղադրել բնակչությանը դիմակ չկրելու մեջ, բայց թեստավորման տապալումը և մահճակալային ֆոնդի անհամապատասխանությունը կանխատեսված հիվանդների թվին՝ դա հենց Կառավարության ակնհայտ ձախողումն է։ Ամենասարսափելին այն է, որ այսօրվա վարակի տարածման թվերը նույն Առողջապահության նախարարի և այլոց կողմից հնչեցվել են մայիսի սկզբին, բայց ինչ-որ տարակուսելի թեթևամտությամբ, այս մարդիկ հետևություններ չեն արել, թողել են ամեն ինչ ինքնահոսի, և այսօր մենք հենց իրենց թեթև ձեռքով ենք հայտնվել այդ դժոխքում։
«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Կանգ առ, Նիկոլ»,- Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արթուր Վանեցյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո այլևս չի գործում արտոնյալ պայմաններով մեքենաներ ներկրելու համար բացված պատուհանը, որքանո՞վ էր արդյունավետ Գյումրիում կառուցել նոր մաքսային ծառայության կենտրոն, և արդյո՞ք կատարվել է գնահատում՝ ծախսված միջոցների և հասցրած արդյունավետության հետ կապված։