Բաժիններ՝

Նախագահ Հարությունյանը դատախազության աշխատակազմին վաղը պաշտոնապես կներկայացնի նորընտիր գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը դատախազության աշխատակազմին պաշտոնապես կներկայացնի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Հարգելի՛ հայրենակիցներ

Տեղյակ եք, որ օրեր առաջ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: Այսօր տեղի ունեցած Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Աղաջանյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ:

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր հավանություն են տվել իմ առաջարկին, իսկ ժողովրդի ընտրյալների կողմից այդչափ մեծ վստահության արժանանալը, կարծում եմ, պետք է միայն բարձրացնի Մհեր Աղաջանյանի պատասխանատվության աստիճանն աշխատանքում:

Դատախազության աշխատակազմին նրան պաշտոնապես կներկայացնեմ վաղը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930