
«Նպատակն ամենևին մեր առողջապահական ոլորտը նսեմացնելն ու վատաբանելը չէ (մեր բուժաշխատողներն արել և անում են անհնարինը)։ Բայց, լռել իրական ձախողումների մասին ևս ընդունելի չէ». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչև առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության մասին դատողություններ անելը անհրաժեշտ է պատկերը տեսնել ավելի ամբողջական։
Ովքե՞ր էին պատասխանատուները։
Ովքե՞ր էին իրավասու կայացնել որոշումները։
Արդյո՞ք այդ որոշումները կայացվել են ճիշտ ժամանակին։
Այդ որոշումների պատասխանատվությունը սկսվում է երկրի ղեկավարությունից, շարունակվում ոլորտի պատասխանատուներով և ավարտվում յուրաքանչյուրովս։
Բայց, խոսել այդ շղթայում առկա սուբյեկտների հավասար պատասխանատվության չափաբաժինների մասին արդարացի չէ։
Նպատակն ամենևին մեր առողջապահական ոլորտը նսեմացնելն ու վատաբանելը չէ (մեր բուժաշխատողներն արել և անում են անհնարինը)։ Բայց, լռել իրական ձախողումների մասին ևս ընդունելի չէ։
Նորմալ է, երբ երկրի քաղաքացին պահանջատեր է իշխանությունից։ Պետք չէ դրա տակ փնտրել տողատակեր։ Քաղաքացին պահանջատեր է պատասխանատուներից ու մտահոգ հանրային առողջության համար։
Երեք ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի մենք կարողանայինք այլ երկրներում կատարվածը գնահատել և ըստ այդմ էլ դիմակայել և կառավարելի դարձնել իրավիճակը։
Այս իրավիճակից լուծում կլինի այն դեպքում, երբ մնացյալ անհրաժեշտ գործողությունների հետ ընդունվեն բացթողումներն ու սխալները , տրվեն գնահատականներ պատասխանատուների, ղեկավարների վերաբերյալ հենց իրեց կողմից»:
https://www.facebook.com/avagyankaren/posts/3895498787190408