Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։
Համացանցում երեկվանից շրջանառվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատական գործի վճռի պատճենը: Արդյո՞ք անցյալի այս դրվագի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է՝ խորհրդարանում լրագրողի հարցին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Ստացած ցավոտ հարվածից ուշքի չգալով նրանք գտան նոր թիրախ՝ քաղաքական ընդդիմությանը, որին կարելի էր մեղադրել դավաճանության մեջ։ Իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական ընդդիմության գործունեությունը գնահատում է որպես «դավաճանություն»՝ մերժելով քննադատական գործունեություն ծավալելու և տապալված կառավարության հրաժարական պահանջելու ընդդիմության էքսկլուզիվ իրավունքը։
Էտ լայվերիդ ու կորոնավիրուսի փոստատարի փոխարեն օրենք կարդա, կարող ա պետք գա քրեակատարողական հիմնարկում… «Ժողովրդի վարչապետ», բացի հետդ քայլած ապիկարներից, ոչ ոք մեղավոր չի, որ այլևս զրոյական վարկանիշ ունես հպարտ քաղաքացիների շրջանում:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցված այսօր կամ վաղը որևէ պատրվակով ձերբակալել կամ Արթուր Վանեցյանին կամ Գագիկ Ծառուկյանին:
Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ սոցիալական հարցերով։
Հունիսի 8-ին, ժամը 23։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ:
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Վահե Ղազարյանին։
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում:
Բովանդակությունը՝ նույնը՝ քրեական գործեր, սպառնալիք, վիրավորանք, ուրիշ բան չկա։ Բայց ուշադիր աչքից մի շատ կարեւոր բան չվրիպեց. իշխանությունը չկարողացավ համարժեք պատասխան տալ ո՛չ ծավալի եւ ո՛չ որակի առումով։ Իշխանությունը ստեղծեց պատասխանի, աղմուկի իմիտացիա, բայց միայն այսքանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից:
«Բագրեւանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք ու տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա պաշտոնանկությանը, բայց ո՞վ պետք է ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանը։
Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, եւ փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է որոշ կադրային տեղաշարժերով փոփոխել իր իշխանության, իր կառավարության և, ի վերջո, իր մասին ընկալումները հասարակության մեջ, քանի որ նրան մտահոգում է ոչ միայն ֆեյսբուքում իր նկատմամբ հասարակության կողմից առկա բացասական վերաբերմունքը, կտրուկ հիասթափությունն ու սեփական վարկանիշի խիստ անկումը, այլև իրական կյանքում առկա դժգոհություններն իրենից և իր թիմից:
Ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։
Մենք առաջիկայում առիթ կունենանք ավելի հանդարտ պայմաններում քննարկել մեր կատարած համատեղ աշխատանքը եւ հույս ունեմ, որ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների:
Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Գյումրիում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։
Հունիսի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչն առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: