Ողբերգական վթար Կիրանց գյուղում. կա զոհ
Հունիսի 9-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արթուր Պ․, ծնված 1970 թ․, ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել՝ վնասելով ավտոճանապարհի արգելապատնեշը (մոտ 25 գմ), էլեկտրասյուն, խմելու ջրի բաժանարարը, ոռոգման համակարգի դիտահորը և մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքն ու պատերը (30 քմ). վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել դին և հոսանքազրկել ավտոմեքենան: