
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.70C (1984 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.90C (2001 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.60C