Պարետատան հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրած ավանդույթի համաձայն՝ պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցի։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետն արձագանքում ԼՀԿ հայտարարությանը, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և պայքարը ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնեն համավարակը հաղթահարելուց հետո, իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության կազմը 100%-ով պետք է փոխվի՝ վարչապետի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնեն շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և պիտի քննեն ու հանրայնորեն գնահատական տան, թե նրանց գործողություններն ինչքանո՞վ են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը, և ինչքանո՞վ են նպաստել համավարակի տարածմանը:
Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները:
Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մամուլն արդեն իսկ գրել էր այն մասին, որ պաշտոնաթողությունից հետո նոր Հայաստանի առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաստատվել է Մոսկվայում ու դարձել իր երբեմնի հովանավորյալ, «Մոնարխ» մականունով հայտնի գործարար Արմեն Գինոսյանի անվտանգության ծառայության պետը:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, ընթացավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի դատական հերթական նիստը, որը բավական լարված էր:
Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Նշանակման մասին լուրը հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Յունիբանկը, լինելով Հայաստանի բանկային մանրածախ շուկայի առաջատարը, այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ:
Բջջային հավելվածով արձանագրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն իրավական ուժ կստանան 2021 թվականի հունվարի 1-ից. այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» նախագիծը։
Պարետատան հերթական նիստից հետո հրավիրված ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերլուծելով երեկ հանրապետությունում գրանցված կորոնավիրուսային դեպքերի մասին տեղեկությունը, նշեց, որ երեկ արձանագրվել է 566 դեպք, ինչն արտահայտում է, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել Հայաստանում հակահամաճարակային կանոնները, և, որ դրանք վկայում են, որ առնվազն 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չենք կարողացել պահպանել դրանք:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի դեմքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 11ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործելաոճին ու վարքագծին, կառավարության հրաժարականի պահանջներին և այլ հարցերի։
Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։
Արտակարգ դրության ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում աշխատանքը սահմանափակված էր, սակայն ոչ բոլորն են օգտվել պետական աջակցության ծրագրերից: 168.am-ի հարցումները պարզեցին, որ, օրինակ՝ տաքսի ծառայություններ մատուցողների աշխատանքը չի դադարեցվել, բայց նրանք ևս տուժել են ու շարունակում են տուժել՝ ծառայությունից օգտվողները քչացել են: Արտակարգ դրության հետևանքները զգացել են նաև Վերնիսաժում առևտուր անողները, թեև նրանց աշխատանքն առավելապես կապված է զբոսաշրջիկների հետ, նրանք էլ չեն ընդգրկվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ոլորտների աջակցության ծրագրում: Մեր հարցումների ընթացքում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք առանձնապես չէին զգացել կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները:
«Մենք վստահ ենք, որ հուշագրի ստորագրումը, դրա իրագործումը բարենպաստ ազդեցություն կունենա»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով «ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագրի նախագծի ներկայիս ճակատագրից։
«Հենց այնպես ասել, թե ինչու չի իջնում գազի գինը կամ չի բարձրանում, շատ պարզ հարց է»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ռուսական գազի գինը ՀՀ-ի համար չի իջնում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 487 հազարից:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝բոլոր նորմալ երկրներում էլ արվում են նմանատիպ հաշվառումներ, սակայն անհրաժեշտ է հաշվառել նաև, օրինակ, գյուղտեխնիկան։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին:
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը այցելել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
«Քիչ բան կարող եմ ավելացնել»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մաքսանենգ ծխախոտով Հայաստանից Ռուսաստան մեկնած ինքնաթիռների մասին հրապարակումներին։