«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», – գրել էր Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ պտտահողմ է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»։
Ավիեացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ավիացիայի նման ստրատեգիական ոլորտին պատշաճ ուշադրություն չդարձվեց հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ վերականգնել այն, ոչ մի քայլ այդ ուղղությամբ չձեռնարկեց։ Ինչո՞ւ բայց`ի՞նչ է՝ մենք իրականում անկախ պետություն չե՞նք։ Ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տիրապետում ՀՀ տարեկան ընդհանուր ուղևորահոսքի 70%-ին`սկսած 2013-ից, իսկ ուղղակի Հայաստան-Ռուսաստան-Հայաստան ուղևորահոսքի գրեթե 100%-ին։
Նախօրեին ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Այս մասին 168․am-ը տեղեկանում է ԵԽ պաշտոնական կայքէջից։
Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ բավականին կոշտ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ․ «Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արեւելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ:
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․
2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը:
«ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց Ռուսաստանի Դաշնության չարտահանձնելը չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ-ում առկա բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն և կհաշվառվեն: Էնոկոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է՝ ներդնել համատարած հաշվառման և համարակալման համակարգ, որը թույլ կտա պարզել հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, տեղաբաշխվածությունը, շարժը։ Կլինի դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց ընդհանուր հիվանդությունների վերահսկումն ու տարածման կանխարգելումը, ինչպես նաև կենդանական ծագման սննդի անվտանգության մակարդակը:
Կառավարությունը հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել:
Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք՝ ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:
Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման աշխատանքների իրականացման վարկավորման հարցում, և աշխատանքներն ավարտելու համար ՌԴ-ից տրամադրվող վարկի մի մասն օգտագործելու փոխարեն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին վարկ տրամադրել ՀՀ պետական բյուջեից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արտաշատի բժշկական կենտրոնից հունիսի 11-ին դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Այս մասին ֆեյսբուքոյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերի շարունակվելն անընդունելի է:
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը, ըստ նրա, առանձնակի ընդգծվել է ներկա իրավիճակում, երբ պայքարում ենք համավարակի նոր մարտահրավերների դեմ:
Կառավարությունն այսօր նոր կարգավորմամբ հաստատեց, որ ամսական մեկ օգտատերը միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը՝ 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։
Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստին։
Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:
Ես հորդորում եւ կոչ եմ անում ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության:
«Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել մեր միջազգային գործընկերներին՝ կոնորավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ աջակցության հարցերով»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաեւ տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետեւանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։