Բաժիններ՝

Ապրում ենք այսպիսի պահերի համար. Արոնյան

Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:

Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկ մեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,- ասել է Արոնյանը:

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչի պարտիան համեմատել է սիրահատվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ, հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս