
Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ. Tert.am

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի դեմքի առիթով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:
Եգանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:
Նրա փոխանցմամբ`դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: