«Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով». Նիկոլ Փաշինյան

Պարետատան հերթական նիստից հետո հրավիրված ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերլուծելով երեկ հանրապետությունում գրանցված կորոնավիրուսային դեպքերի մասին տեղեկությունը, նշեց, որ  երեկ արձանագրվել է 566 դեպք, ինչն  արտահայտում է, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել Հայաստանում հակահամաճարակային կանոնները, և, որ դրանք վկայում են, որ առնվազն 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չենք կարողացել պահպանել դրանք:

«Ինչպես նախկինում ասել եմ, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված և առաջարկված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Եվ ուզում եմ կրկին արձանագրել, որ այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակն արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-14 օր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին:

«Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունում որոշումը կայացնելուց  հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ:

Տեսանյութեր

Լրահոս