«Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար». Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ ամբիոնից դիմելով Վահագն Հովակիմյանին՝ ասաց, որ, եթե այս կյանքում կա մեկը, որ իր համար կարող է կյանք տալ, ապա այդ մարդը միայն ինքն է:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Վահագն Հովակիմյանն Անի Սամսոնյանին ասել էր, որ իր կյանքը կտա, միայն թե Անի Սամսոնյանը մնա այդպիսին՝ հստակ գրված տեքստը խեղաթյուրի:
«Պարոն Հովակիմյան, մենք պատրաստ ենք կյանք ներդնել, որպեսզի Դուք այդպիսին չլինեք, բայց քանի որ մենք վստահ ենք, որ Դուք այդպիսին էլ մնալու եք, դրա համար ամեն ինչ պետք է անենք, որ Դուք այլևս հանրային պաշտոնյա չլինեք: Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում