Քրիստինե Մելքոնյանը դադարեցնում է Վանեցյանի հիմնադրամի խոսնակի պարտականությունները

Քրիստինե Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։

Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»:

Տեսանյութեր

Լրահոս