Բաժիններ՝

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ ԱԱՏՄ-ն հայտնում է, որ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։

«Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։

Որպես համեմատություն՝ եթե մի քանի օր առաջ առավել մեծաթիվ խախտումներ էին արձանագրվում առևտրի և սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներումև փոքր խանութներում։

Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միայն մայիսի 26-ին կասեցրել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։

Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս