Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ու զարգացման համար:

Հատկապես այսօր՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում առավել պարզորոշ է զգացվում մեր հարևան և բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս»:

Նախագահ Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է հաջողություն և քաջառողջություն, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031