«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել. tert.am
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակակիրը 23-ամյա աղջիկ է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
«Վարակակիրը հիմա կենտրոնում չէ, հիվանդանոցում է: Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտեց նա:
Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ ամենայն լրջությամբ են խնդրին մոտեցել, և թեստի պատասխանը ստանալուց հետո աղջկան խնամող սանիտարը և իր խմբի մնացած 20 անդամները մեկուսացվել են: Նա կարևոր համարեց այն փաստը, որ մեկուսացվածներից ոչ ոք ախտանշաններ չունի: Նրանք բոլորն այսօր կթեստավորվեն:
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: