«Այո, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կար լարվածություն, բոլորս պետք է դա թույլ չտանք». Արման Թաթոյան
«Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կան առողջական խնդիրներով և կալանքը որպես պատժի միջոց անհամատեղելիության խնդիր ունեցող ձերբակալվածներ և կալանավորվածներ, իսկ դատարանները դատական նիստերն անհարկի ձգձգում են, երբ հավես են ունենում, այն ժամանակ էլ նիստ են անում, որի հետևանքով էլ մենք հունվարին ունեցանք Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքը, իսկ եթե դատավորը չալարեր և 2 օր առաջ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- այսօրԱզգային ժողովում, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան պատգամավորի բարձրաձայնած խնդրի՝ Արման Թաթոյանը նկատեց, որ այո՛, կա դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու խնդիր, այն կապված է դատավորներների ծանրաբեռնվածության հետ, սակայն, անկախ ամեն ինչից՝ դատական նիստերի նշանակման հետ կապված խնդիրն ինքն ընդունում է:
Պատգամավոր Զոհրաբյանի բարձրաձայնած հաջորդ խնդիրը վերաբերում էր ատելության խոսքի տարածմանը: Ըստ նրա՝ թիրախավորվեց անգամ Հայ Առաքելական եկեղեցին:
Ի պատասխան՝ Արման Թաթոյանը փաստեց. «Այո՛ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված կար որոշակի լարվածություն: Կարծում եմ՝ բոլորս այս լարվածությունները պետք է թույլ չտանք»:
Մանրամասները՝ տեսանյութում