
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է». մանկապարտեզի տնօրենի գրառումը. Դավիթ Խաժակյանն ահազանգում է

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»,- այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։
Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։
#ԽԾԲ
#ՆորԻշխանություններ
#ՆորԱզգականներ»:
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» – այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։…
Gepostet von Դավիթ Խաժակյան am Montag, 11. Mai 2020