«Արտակարգ դրության ժամանակ իրազեկման պակաս է եղել». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդու իրավունքների խախտումների հետ կապված բողոքների թիվը սրընթաց աճել է:

«Երբ սկսեցինք ուսումնասիրել, քանի որ ամեն դեպքում հետաքրքիր էր, թե ինչն էր պատճառը, հասկացանք, որ դրանց մեծ մասը վերաբերում էր իրազեկման պակասին, այսինքն՝ մարդիկ զանգահարում էին և հետաքրքրվում սահմանափակումներից: Հասկանալի պատճառներով սահմանափակումներն արագ էին  փոխվում, և մարդիկ չէին հասցնում հետևել: Այդ պատճառով էլ մենք ուղեցույցեր պատրաստեցինք, որպեսզի օգնենք նաև պետությանը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև ընդգծեց, որ խնդիրներ են նկատել աշխատանքային իրավունքների խախտման հարցում, մասնավորապես՝ արձակուրդների, աշխատավարձերի տրամադրման և այլ խնդիրների հետ կապված:

«Դեպքեր ենք ունեցել, որ, օրինակ, մարդը մեկուսացման մեջ է, բայց գարնանը գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար անհրաժեշտություն է առաջացել, որ նա վերադառնա իր տուն, նման դեպքերում մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս