
Շիրակի մարզում այս պահի մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչներ են։
Առողջացածների թիվը մարզում ավելացել է երկուսով՝ այս պահին 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 50 պացիենտ տեղափոխվել է Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում են ստացել մայրաքաղաքում։
Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1 284 նմուշառում:
Արմենուհի Մխոյան