«Լանզարոտեի կոնվենցիայի» հետ կապված՝ Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ. Արման Թաթոյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն այսօր խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց, թե տեսակետ ունի՞ ԱԺ-ի այսօր վավերացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»:
Արման Թաթոյանը նախ ասաց, որ այդ կոնվենցիան վավերացրել է Եվրոպայի խորհրդի 47 պետությունից 45-ը՝ բացառությամբ Իռլանդիայի և Հայաստանի, որն էլ այսօր վավերացրեց:
«Ես հույս ունեմ, որ այդ կոնվենցիան կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը: Ակնհայտ է, որ իրազեկման պակասի խնդիր ունենք: Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ, որը չանելու հետևանքով էլ պարզ է, որ այդ վակուումը լցվելու է կեղծ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությամբ»,- ասաց Թաթոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում