Ձեր հնչեցրած գնահատականները պետք է քրեական վարույթի առարկա հանդիսանան. Արման Թաթոյանը՝ Գևորգ Պապոյանին
Այսօր Ազգային ժողովում, երբ Մարդու իրավունքների պաշտպանն ավարտեց ներկայացնել տարեկան զեկույցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ի՞նչ քայլեր է իրականացնում նրա ղեկավարած կառույցը՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար՝ հիշեցնելով ապօրինի որդեգրման վերաբերյալ հարուցված քրեական գործը:
«Այս հարցը պատահական չեմ ուղղում, որովհետև դեռևս Հայոց ցեղասպանության օրերին Հովհաննես Թումանյանի և Զորավար Անդրանիկի ջանքերով կազմակերպվեց «Մեկ հայ, մեկ ոսկի» ծրագիրը, և հազարավոր երեխաներ ոսկով գնվեցին թուրքերից: Պարզվում է, ըստ հարուցված քրգործի՝ չանցած 100 տարի Հայաստանում փողով, ոսկիով երեխաներ են վաճառվել մի իշխանության ժամանակ, որն իրեն հռչակել էր ազգային արժեքների կրող»,- դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Ի պատասխան՝ Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ում ևս կա վարույթ՝ հարուցված երեխաների ապօրինի որդեգրման գործով, որն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին, իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած գնահատականներին, ապա, ըստ Թաթոյանի, ոլորտը եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո, և կարծում է, որ պատգամավորի հնչեցրած գնահատականները պետք է քրեական վարույթի առարկա հանդիսանան:
Մանրամասները՝ տեսանյութում