Բանանով և խտացրած կաթով ռուլետ՝ ընդամենը 20 րոպեում
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ձու – 3 հատ
2. Շաքարավազ – 5 ճ/գ
3. Աղ
4. Սերուցք կամ չոր կաթ – 5 ճ/գ
5. Ալյուր – 5 ճ/գ
Կրեմի համար՝
1. Խտացրած կաթ – 1 բանկա
2. Բանան – 1-2 հատ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը լավ հարել, ավելացնել շաքարավազը, աղը: Այս զանգվածին ավելացնել չոր կաթը, ալյուրը և սոդան:
2. Ստացված խմորը լցնել յուղաթղթով պատված տապակին: Թխել 5-7 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
3. Տաք խմորի վրա բարակ շերտով տարածել խտացրած կաթը և վրան շարել մանր շերտատված բանանները, արագ փաթաթել ռուլետը: Խտացրած կաթի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած կրեմ:
4. Զարդարել շոկոլադե ջնարակով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը