Բաժիններ՝

Դենիել Ռեդկլիֆը, Դեյվիդ Բեքհեմը, Դակոտա Ֆանինգը և այլ աստղեր ընթերցել են «Հարի Փոթեր»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը միացել է ակցիային, որի շրջանակներում հայտնիներն ընթերցում են Հարի Փոթերի մասին պատմող առաջին՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի գլուխները:

Դեյվիդ Բեքհեմը, Սթիվեն Ֆրայը, Դակոտա Ֆանինգը, Էդի Ռեդմեյնը և այլ աստղեր կարդում են «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը՝ յուրաքանչյուրն իր տանը: Այսպիսով նախագծի ստեղծողները կոչ են անում հանդիսատեսին չխախտել կարանտինի կանոնները և պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Գրքի առաջին գլուխն ընթերցել է Փոթերի մասին պատմող ֆիլմաշխարհի գլխավոր հերոսին՝ Հարի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդկլիֆը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս