Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է:
Մանվել, նշածդ անդորրագրի փոխարեն փորձիր առնվազն մեկ փաստ հրապարակել, որ երբևիցե եղել ես «Ջազզվե» սրճարարանային ցանցի նախկին բաժնետեր Միքայել Մինասյանի աշխատասենյակում կամ ապօրինի շինարարությանդ հարցով երբևէ շփվել ես նրա հետ։ Միգուցե այդ դեպքում տարբերվես շարքային ֆեյսբուքյան ֆեյքից:
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ 3 ժամ տևողությամբ ընթացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքի քննությունը: Այդուհանդերձ, բողոքի քննությունը մեկ դատական նիստով չի ավարտվել. այն շարունակվելու է վաղը:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ի զարմանս շատերի՝ Հայաստանին հաջողվել է առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել ոչ միայն իր դիրքերն արտաքին քաղաքական, այլև միջազգային հարթակներում:
Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքին և արդյունքներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցել է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ։
Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել Արևեկլյան գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է օրենքով ամրագրել՝ վարկառուներին տրամադրել վարկային առնվազն եռամսյա արձակուրդ:
Մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:
Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկանում մայիսի 7-ին մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որտեղ անդրադարձավ «Փարոս» համակարգի շահառուներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Արթիկի տեքստիլ գործարանի աշխատակիցների հետ կապված խնդրին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հգրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։
Իրանում կորոնավիրուսի մայիսի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1485-ով՝ ընդհանորը կազմելով 103 հազար 135:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց վերջերս Վանաձորում դատապարտյալների հայտարարած հացադուլի և քրեակատարողական հիմնարկներում նկատվող լարվածության մասին:
Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200.000 դրամ:
Հնդկաստանում քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով 10 մարդ մահացել է, ավելի քան 5 հազարը տուժել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հետ կապված՝ գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ, Դեղոյան, Նորիկի, Լյովայի, Վարդանյան փողոցների գազասպառողների, ինչպես նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գազամատակարարումը:
«Ես և Նիկոլ Փաշինյանը հաճախ չենք սրճում, երեկ ես հրավիրել եմ արտգործնախարարին մեզ մոտ, ԱԺ նիստի ընդմիջմանը, միասին սուրճ ենք խմել և զրուցել ենք: Թեման եղել է այն բոլոր մտահոգությունները, շահարկումները՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ կրկին նույն թեմայով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած այսօրվա փակ հանդիպմանը:
Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու ծրագրով կառավարությունն ավելի քան 928 մլն դրամ գումար է փոխանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ փետրվար ամսվա ընթացքում մինչև 10.000 դրամ էլեկտրաէներգիա սպառած հաճախորդներին ծախսի 50% և 30% փոխհատուցելու համար:
Մայիսի 6-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը:
Մի հատ ազատեք. Նիկոլ Փաշինյանն իր անվտանգության աշխատակիցներին հանձնարարեց տարածքն ազատել լրագրողներից՝ խուսափելով հարցադրումներից. news.am
ԱՄԷ Կանանց ընդհանուր միության, Ընտանեկան զարգացման հիմնադրամի և Մայրության ու մանկության գերագույն խորհրդի նախագահ, Էմիրությունների մայր Նորին գերազանցություն Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը ուղերձ է հղել ԱՄԷ հասարակության տարբեր շերտերին նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։