Կառավարությունը մայիսի 7-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել, որպեսզի համայնքները դառնան քաղաքականապես անկախ:
Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը ևս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես և թերևս մեր համաքաղաքացիներից շատերը, հետևելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, և մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետևում, գուցե այլ կարծիք ունի։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:
«Պարոն աննախադեպը դուխ չունեցավ «ոչ» ասել Լավրովին ու փուլային տարբերակին, բայց դուխով Ալիևին կառուցողական է անվանում»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Մայիսի 7֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 9 քաղաքացի:
Մայիսի 6-ին, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Կառավարության մայիսի 7-ի նիստում գործադիրն ընդունեց որոշում՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 743 միլիոն դրամ՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի «Կորսիան-Կորվիամ» ընկերության մասնաբաժնի հետ կապված խնդիրը քննարկվում է միջազգային արբիտրաժում: Այսինքն՝ մենք նրանց հետ դատական պրոցեսի մեջ ենք: Դրան զուգահեռ՝ արդեն իսկ իրականացվել է փորձաքննություն՝ նրանց կատարած աշխատանքի և չարածի ընդհանուր գնահատականը տալու վերաբերյալ, որպեսզի կարողանանք աշխատանքները շարունակել նոր կապալառուի հետ»:
Քաղաքաշինության կոմիտեի պատվերով իրականացվում են թվով 74 մշակութային և կրթական, մարզական նշանակության նախագծային աշխատանքներ, ԿԳՄՍ նախարարության հետ ունեցած քննարկումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ նախարարությունը պատրաստ է ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ պատվիրել, և արդյունքում ընդհանուր առմամբ ունենք 111 կրթամշակութային օբյեկտների նախագծահաշվարկային աշխատանքներ, որոնցից 90-ի շինարարության մրցույթները կհայտարարի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ մնացած 21-ինը՝ ԿԳՄՍ նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ամփոփիչ ուղերձով։
ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, մահերի թիվն էլ անցել է 73 հազարից:
Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վերանայել են նախկին իշխանությունների կողմից կատարված համայնքների խոշորացման ծրագիրը, նշեց, որ արդեն խոսել է այնպիսի նախադեպերի մասին, երբ համայնքների խոշորացումները հետապնդել են քաղաքական նպատակներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում աղբավայրերի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ ոչ միայն աղբավայրերը, այլև շատ վայրեր, որոնք պետք է զերծ լինեին աղբից, շատ դեպքերում լցված են աղբով, որն ունի բազմաթիվ պատճառներ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ «ՎԵՏՈ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, ապաքինվել է ևս 50 մարդ:
Կառավարության նիստի օրակարգի 28 հարցից զեկուցվող է ընդամենը 4-ը. ՈՒՂԻՂ:
Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԱԺ-ում պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին կապված փետրվարին ՔԱԿ-ի կողմից Եվրոպական անվտանգության աուդիտը չանցնելը ինչ հետևանքներ կունենա մեր պետության վրա հարցին`փոխվարչապետ Ավինյանը պատասխանեց`ոչ մի հետևանք էլ չի ունենա քանի որ մենք չկանք այդ շուկայում…իյա իրո՞ք…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է հոր և երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո տարածվող լուսանկարների դեպքին:
«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։
Մայիսի 6-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
ԱՄՆ-ի սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է աճել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 820 հազար 736-ը:
Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով:
ԱԺ նիստը՝ ուղիղ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության:
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից: