«Տղերք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել… Սրա տակից դուրս գալ պատրաստվո՞ւմ եք». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հգրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։
Երկու խիստ ուշագրավ փաստ։
1. Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռեւերանսներն արեց Ալիեւի նկատմամբ՝ ընգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։
2. Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։
Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանը, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։
Տղերք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։
Սրա տակից դուրս գալ պատրաստվո՞ւմ եք»։
Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան…
Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 7. Mai 2020