Բաժիններ՝

Առողջապահության նախարարը ճիշտ երկիր չի ընտրել համեմատության համար․ Ճապոնիայում 1 մլն մարդու հաշվով և՛ մահացածների, և՛ վարակվածների թիվն ավելի ցածր է, քան՝ Հայաստանում. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանը վերլուծել է առողջապահության նախարարի հայտարարությունն ու կորոնավիրուսի շուրջ տիրող իրավիճակի համեմատությունն այլ երկրների հետ, որը մասամբ ներկայացնում ենք ստորև․

«Զանվածային գիտակցության մանիպուլացիաները լինում են նուրբ՝ սպիտակ թելով կարված և անշնորհք: Լուրերով լսում եմ առողջապահության նախարարի հաշվետվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Պարզվում է, որ թեստերի քանակով Հայաստանը «համեմատելի է» Իտալիայի և Ճապոնիայի հետ: Հայաստանի բնակչությունը 2․965․000 է, թեստերի թվաքանակը, այդ թվում և ոչ այնքան արդյունավետ արագ թեստերը՝ 24․942, այսինքն՝ թեստավորվել է բնակչության 0.8 տոկոսը: Ճապոնիայում իսկապես քիչ են թեստավորում, սակայն նրանց մոտ և՛ վարակվածների, և՛ մահացածների թիվը մեկ միլիոն մարդու հաշվով (4) ավելի ցածր է, քան Հայաստանում (13):

Ինչ-որ բան ճապոնացիներն այլ կերպ են անում, և մենք դեռ չգիտենք, թե ինչպես են նրանք հասել նման արդյունքների: Նախարարը ճիշտ երկիր չի ընտրել համեմատության համար. Հայաստանում ավելի շատ են թեստավորում, քան Ճապոնիայում. 183․251՝ 126 մլն բնակչություն ունեցող երկրի համար (0․14%), սակայն այն պարագայում, եթե կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակը մեծ թվով թեստավորումներ անելն է: Աստված իրենց հետ:

Ահա Իտալիայի դեպքում. 60․3 մլն բնակչության պարագայում թեստերի քանակը 2․153․722-ն է, իսկ դա պարոն Թորոսյան, 3.5 տոկոս է, այսինքն՝ Իտալիայում 4.5 անգամ ավելի շատ թեստեր են անցկացվել, քան Հայաստանում: Ինչու նախարարը համեմատություններ չի անում, օրինակ, Լիտվայի հետ: Բնակչության թվով երկիրը համեմատելի է Հայաստանի հետ՝ 2․794․000 մարդ, և մինչև վերջերս մեկ օրում գրանցվող նոր վարակակիրների թվով հավասար էր առաջ գնում Հայաստանի հետ:

Պատճառը պարզ է. Լիտվայում 144․029 մարդու են թեստավորել, իսկ դա 5.1 տոկոսն է կամ 6.4 անգամ ավելի շատ, քան Հայաստանում: Արդյո՞ք դա կարևոր է. ես կասեի, որ ավելի կարևոր ցուցանիշ է դրական թեստերի տոկոսը: Այս առումով Հայաստանը վաղուց առաջ է անցել Լիտվայից։ Դեռ մեկ շաբաթ առաջ երկու երկրները հավասար մակարդակում էին, բացառությամբ՝ թեստերի քանակը: Հայաստանում մեկ օրում թեստավորել են 765 մարդու, իսկ Լիտվայում՝ 2351, համապատասխանաբար դրական թեստերի տոկոսը Լիտվայում՝ 0.4 է, Հայաստանում՝ 15.8:

Լիտվան խիստ կարանտին է սահմանել փետրվարի 26-ին, թեև առաջին վարակման դեպքն արձանագրվել է երկու օրից (քաղաքացին վերադարձել էր Վերոնայից), իսկ Հայաստանի իշխանությունները երկուսուկես շաբաթ անց են սահմանել արտակարգ դրություն: Կարանտինը Լիտվայում երկարաձգել են մինչև մայիսի 11-ը, երբ ապրիլի 27-ին վարակման դեպքերի աճ էր գրանցվել՝ 90 նոր դեպք մեկ օրում:

Բացի այդ, կարանտինը կչեղարկեն 4 փուլով: Հայաստանում արդեն որոշել են, որ կոշտ սահմանափակումների կարիք չկա, միևնույնն է, դրանք չեն պահվում, և արդյո՞ք կարելի է երկար ինքնամեկուսանալ առանց փողի, առանց աշխատանքի: Ես չեմ ասի, թե որքան գումար է Լիտվան հատկացրել պետբյուջեից, այսինքն՝ հարկատուների գումարները՝ քաղաքացիներին, որպեսզի չտխրեցնեմ: Այդ մանիպուլացիան սպիտակ թելով կարվածների շարքից է: Համացանցի հասանելիություն ունեցող ցանկացած մարդ կարող է ստուգել տվյալները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս