Ոչխարի մսով ու ծիրանաչրով կոտլետներ
Բաղադրիչները`
- 800 գ ոչխարի փափկամիս
- 1 բաժակ շագանակագույն եփած բրինձ
- 150 գ ծիրանաչիր
- 1 ճ.գ. մեղր
- 1/2 բաժակ մաղադանոսի կտրտած տերևներ
- 4 ճ.գ. բուսական յուղ
- աղ
Սոուսի համար
- 1 գլուխ սոխ
- 2 ճ.գ. կարագ
- 1 բաժակ ծիրանի հյութ
- 1/2 բաժակ սպիտակ գինի
- 1/2 գդալ համեմունքների փունջ (դափնու տերև, մաղադանոս, ուրց)
Պատրաստման եղանակը
Ոչխարի միսը 6 մասի բաժանեք ու ծեծեք մինչև դառնա 1 սմ հաստության:
Ծիրանաչիրը մանր խորանարդների ձևով կտրատեք:
Միջուկի համար բրինձը խառնեք ծիրանաչրի, մեղրի ու կանաչու հետ, աղ արեք, խառնեք:
Ծեծած մսերից յուրաքանչյուրի վրա լցրեք միջուկից ու ռուլետի պես փաթաթեք: Կոտլետներն ամրացրեք փայտիկներով կամ կարեք թելով ու յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հետո տեղադրեք տապակի մեջ:
Սոուսի համար սոխը տաշեղների ձևով կտրատեք, կարագի մեջ տապակեք մինչև բաց շագանակագույն երանգ ստանալը: Ավելացրեք ծիրանի հյութը, գինին, համեմունքների փունջը և թույլ կրակի վրա տաքացրեք մինչև խտանալը:
Պատրաստի սոուսը լցրեք կոտլետների վրա, տապակը 20 րոպեով տեղադրեք ջեռոցում:
Մատուցելիս կոտլետները տեղադրեք ափսեի մեջ: Որպես խավարտ կարող եք գոլորշու վրա պատրաստված բանջարեղեն մատուցել:
Խորհուրդ: Ուտեստը պատրաստելիս օգտագործվող բրինձը պետք է կիսաեփ արված լինի, այսինքն՝ մի քիչ պինդ լինի: