ԱԺ-ն պատվիրակություն ընդունելու համար հատկացրել է 3 միլիոն դրամ. Ո՞վ է ԱԺ նոր մատակարարը

Նախօրեին Ազգային ժողովն իր կարիքների համար պաշտոնական պատվիրակության անդամների ընդունելության կազմակերպման ծառայություններ է ձեռք բերել: Գնումը, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացված պայմանագրի, արժեցել է 3 միլիոն դրամ, և կատարվել է ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով: Ընտրված մասնակիցը Ստեփանավանում գրանցված «Օլլ Տուրս» ՍՊԸ-ն է:

Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այս գումարի շրջանակում կազմակերպվելու է արտերկրից ժամանած պատվիրակությունների այցելություններ թանգարաններ, մշակութային օջախներ, ժամանցային վայրեր, ինչպես նաև՝ հյուրանոցային և ռեստորանային սպասարկում:

ՍՊԸ-ի մասին

Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Տիգրան Գևորգյանին, որը, ի դեպ, ըստ տեղեկությունների, ամենևին էլ պատահականը մեկը չէ. նա պետգնումներում ֆավորիտ մի քանի ընկերությունների  համակարգող Գևորգյան Կոնցեռնի տիրոջ՝ Վլադիմիր Գևորգյանի եղբայրն է:

Կարդացեք նաև

Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր գործարար Վլադիմիր Գևորգյանին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների՝ պետգնումներում հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» , «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: «ՕԼ հոթելս» ընկերությունն էլ պատկանում է Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը՝ Նադեժդա Ստեփանյանին:

Տեսանյութեր

Լրահոս