Տեղեկությունը հաստատվել է. ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամդրի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
CNN-ի տվյալներով՝ Բայդենը դրա մասին հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ՝ այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման հետաձգման համար ներողություն խնդրելով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի HIMARS MLRS-ի զինամթերք, հաուբիցներ, զրահամեքենաներ, պարեկային նավակներ, Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգեր, AT-4 հակատանկային նռնականետեր, հրթիռներ և HAWK պաշտպանական համակարգ։ Այս ամենը փոխանցվելու է ԱՄՆ ռազմական պահեստներից։