ԱՄՆ նախագահը Հիտլերի և Պուտինի միջև զուգահեռներ է անցկացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման տարեդարձին նվիրված իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական ագրեսիայի միջև։
Ըստ DW-ի՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ամերիկացի վետերանները կցանկանային, որ իրենց երկիրը դիմակայեր Վլադիմիր Պուտինին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նրանք կռվում էր Ադոլֆ Հիտլերի դեմ։
«Երբ դաշնակիցների զորքերը ժամանեցին Նորմանդիայի լողափեր D-Day-ին, մայրցամաքը նվաճած բռնապետը վերջապես հանդիպեց արժանի ախոյանի: Նրանք պայքարում էին Հիտլերի ագրեսիայի դեմ։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նրանք կցանկանային, որ Ամերիկան այսօր այստեղ՝ Եվրոպայում, դիմակայեր Պուտինի ագրեսիային»,- ըստ Ֆրանսպրեսի հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Բացի դրանից, ամերիկացի առաջնորդը քննադատել է մեկուսացվածությունը և հիշեցրել ժողովրդավարական արժեքները պաշտպանելու կարևորությունը։
«Ժողովրդավարությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից: Երբ խոսում ենք ժողովրդավարության՝ ամերիկյան ժողովրդավարության մասին, մենք հաճախ մտածում ենք այնպիսի իդեալների մասին, ինչպիսիք են կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը: Բայց մենք բավականաչափ չենք խոսում այն մասին, թե որքան դժվար է պաշտպանել ժողովրդավարությունը»,- շեշտել է Բայդենը։