
Թուրքիան պատրասվում է 2-րդ անգամ լինել տիեզերքում

Թուրքիան ամերիկյան «Virgin Galactic» ընկերության հետ համագործակցությամբ 2-րդ տիեզերագնացին կուղարկի տիեզերք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«VSS Unity» տիեզերանավով ենթաօրբինալ հետազոտական թռիչքը նախատեսվում է իրականացնել վաղը՝ հունիսի 8-ին:
Թուրք տիեզերագնացը Թուվա Ջիհանգիր Աթասևերն է:
Հիշեցնենք, որ 1-ին թուրք տիեզերագնացը եղել էր Ալփեր Գեզերավջըն։ Նրա թռիչքն իրականացվել էր հունվարի 19-ին «Axiom Space» ընկերության «Crew Dragon» տիեզերանավով: Այն տևել էր շուրջ 14 օր։