ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ Կառավարության սոցիալ-տնտեսական թիմն այս պահին թեստ է անցնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների համար, և այդ թեստը շատ վատ է անցնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է դատավորներին և Սահմանադրական դատարանին՝ նշելով, որ «վնգստացող» դատավորների հերթն էլ է գալու, որոնք «վեշերը» պետք է հավաքեն և գնան:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել համաճարակաբան Լուսինե Քոչարյանը։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին գործով այսօրվա նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել:
Ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անկեղծորեն խոստովանում է՝ չգիտի, թե ինչ են նշանակում վարչապետի խոսքերը՝ այն է՝ թավիշը չարաշահել: Նրա բնորոշմամբ, սա անհասկանալի ձևակերպում է:
Ապրիլի 20-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Իրանում ապրիլի 20-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.294-ով՝ կազմելով 83 հազար 505:
Հարցրեք նաև, ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ գործ անեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ:
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի` նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով դատախազը ստանում է բուժում, ինքնազգացողությունը լավ է, ջերմություն և լուրջ գանգատներ չունի:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի կադրից դուրս հատվածների հրապարակումից հետո երեկ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերթական անգամ զրուցեց հանրության հետ: Այդ հեռարձակման ու դրա ընթացքում հնչած մտքերի վերաբերյալ 168.am-ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է։
Ապրիլի 15-ի ժամը 22:00-ից՝ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են շուրջ 4 հատուկ անցակետեր, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպարտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար:
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների եւ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն:
«Եթե ես ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մասին տեղեկության չեմ տիրապետում, դա նշանակում է, որ 99 տոկոսով կորոնավիրուսով վարակված քաղաքացու մասին ոչ թե տեղյակ չեմ, այլ պարզապես վարակված քաղաքացի չկա»,- 168.am-ի հարցին, թե արդյո՞ք ԱԺ աշխատակազմում արձանագրվել է վարակի դեպք, պատասխանեց աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 հազար 268-ով, ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121:
Հավանաբար վաղը կլինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:
Այսօր մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, ի թիվս այլ հարցերի, կրկին անդրադարձավ մամուլին ու ասաց, թե նախկինում լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից «կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է»:
ԱՀ Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով:
«Ազգային ժողովի «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի» քննարկումների արդյունքում չենք տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտությունը հենց միայն այն պատճառով, որ նա այդ ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար»:
«Երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արդեն ակնհայտ էր, որ ճգնաժամ է լինելու, Կառավարությանն առաջարկել ենք հետևել միջազգային փորձին և ըստ այդմ դիտարկել, թե պետությունը որքան անվերադարձ աջակցություն կարող է տրամադրել սոցիալական աջակցության համար, նաև տնտեսական վիճակը որոշակի իմաստով շնչող պահելու համար: Աշխարհում զարգացած և մեր վիճակում գտնվող երկրներն իրենց պետական համախառն ներքին արդյունքի մոտավորապես 5-10 տոկոսի չափով անվերադարձ աջակցություն են ցուցաբերում իրենց քաղաքացիներին»:
«Ապրիլյան պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունից հետո որոշ լրատվամիջոցներ սկսեցին ենթադրություններ անել, թե այդ նիստի ժամանակ ինչ-ինչ հարցեր են տրվել Սերժ Սարգսյանին:
ՀՀ վարչապետի խոսնակ Նաիրի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են պարետատան թեժ գծի աշխատանքից, ասաց, որ պարետատան թեժ գիծն աշխատում է 24-ժամյա ծանրաբեռնված ռեժիմով։
«Վերջին շրջանի բաները կապված ա նրա հետ, որ ես ասել եմ, որ հակակոռուպցիոն քրեական գործերից դժգոհ եմ, հիմա շատ գործերով ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են: Ես չեմ ուզում մանրամասներ ասել և էդ ամեն ինչը անվանում եմ հիստերիկ նոպա»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ երեկ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «հոխորտացող թափթփուկներին» և իրեն հայհոյողներին:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վտանգ է տեսնում հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:
«Բոլոր այն աշխատողները, ովքեր ոչ լիարժեք դրույքով են աշխատել, կամ աշխատել են միայն հունվար ամսին, կամ միայն փետրվար ամսին, նրանց գումարը, շատ հնարավոր է, որ ավելի ցածր լինի, քան նվազագույն ամսական աշխատավարձը, այսինքն՝ 68.000 դրամը։ Հաշվարկի կարգը հետևյալն է՝ մենք տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը բաժանում ենք 2-ի, այսինքն՝ ստանում ենք միջին ամսական աշխատավարձը, եթե դա ավելի ցածր է, քան նվազագույն ամսական աշխատավարձը, նա ստանում է այդ չափով աջակցություն»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ վարչապետի մամուլի խոսնակը չպետք է որևէ բացատրություն տա իր ղեկավարի ուղիղ եթերից արտահոսած կադրերի համար: