«Տարբերակ չկա: Հատ-հատ պատասխան են տալու». Նիկոլ Փաշինյան

«Վերջին շրջանի բաները կապված ա նրա հետ, որ ես ասել եմ, որ հակակոռուպցիոն քրեական գործերից դժգոհ եմ, հիմա շատ գործերով ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են: Ես չեմ ուզում մանրամասներ ասել և էդ ամեն ինչը անվանում եմ հիստերիկ նոպա»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ երեկ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «հոխորտացող թափթփուկներին» և իրեն հայհոյողներին:

Փաշինյանի խոսքով՝ նրանք դեռ մարդիկ ունեն և՛ իշխանության ներսում, և՛ իրավապահ համակարգում: Բայց դրա պատճառն այն է, որ իշխանությունը հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու, և այդ մարդկանց շանս է տրվել:

«Բայց հիմա էդ ժամանակը սպառվել ա: Վենդետաներ էլի չեն լինելու, կադրային ջարդեր էլի չեն լինելու, բայց պետական կառավարման համակարգը, ես դա անվանում եմ Սերժի մնացորդներ, Սերժի մնացորդներից պետք ա մաքրվի: Էդ միանշանակ ա: Եվ երկու տարվա էդ շանսը իրանք ունեին, և մեզ ոչ մեկն այլևս չի կարող մեղադրել, որովհետև էդ շանսը ունեցել են բոլորը: Չեն օգտագործել, մեղքը իրենց վիզը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով նախկինում արված հայտարարությունները՝ ասաց՝ ոչ ոք չմտածի, թե որևէ իրավիճակով, ճգնաժամով կամ որևէ այլ բանով պայմանավորված՝ իշխանությունն իր հայտարարած որևէ  նպատակի կեսճամփին կկանգնի:

«Տարբերակ չկա: Տարբերակ չկա: Հատ-հատ պատասխան են տալու: Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար և պետք ա վերադարձնեն,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, երբ  ստորագրվի «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը, փոփոխություններ կարվեն «Դատական օրենսգրքում»,  ու բոլորը ստիպված գողացածը հետ կբերեն:

«Հիմա էլ էդ վնգստացող դատավորների հերթն ա գալիս, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն: Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա, կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ:

Բոլորի հերթը գալու ա, և ես, ընդհանրապես, կասկածելու որևէ տեղիք չունեմ: Այսինքն՝ էս պրոցեսը կարող եք կանգնացնել մենակ դուք, մենակ ժողովուրդը: Մենակ ժողովուրդն ա, որ ինձ կարա կանգնացնի: Ուրիշ ոչ մեկն ինձ չի կարա կանգնացնի: Եթե ուզում եք կանգնացնեք, քավ լիցի, ձեր էդ իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել: Բայց քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնացրել, բոլոր կոռուպցիոներները պտի իմանան՝ կանգնելու են դատարանի առաջ, կոպեկ-կոպեկ հետ են բերելու, այո, ապօրինի ձեռք բերված ունեցվածքները ձեռներներից առնելու ենք, տներն ու դղյակները ձեռներներից առնելու ենք:

Ինչքան ուզում ա հիստերիաներ կապեն, ուտեչկեք տան, ինչքան ուզում ա ներսի իրանց ռեսուրսն օգտագործեն, ձև չունեն: Եվ թավիշն էս առումով ավելի դաժան ա, որովհետև  նրանք մտածում էին 2018 թվականի մայիսին՝ էս ա, մի երկու ամիսն ա: Հիմա հիստերիկացել են: Երկու տարին լրանում ա, իսկ իրանք նույն ձևի շարունակում են մնալ փլուզված վիճակում և շարունակելու են փլուզված վիճակում մնալ, քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնեցրել: Իսկ էս ճանապարհին, ասում եմ, մեզ կարա կանգնեցնի միայն ժողովուրդը, որովհետև ժողովուրդը մեր ղեկավարն ա, մեր տնօրենն ա, մեր թագավորն ա, ժողովուրդը Հայաստանում բարձրագույն իշխանությունն ա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս