ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։
Քարոզչության` պրոպագանդայի վերաբերյալ բացասական կարծիք է ձևավորվել: Դա գուցե հիմնականում սովետական շրջանի փորձով է պայմանավորված, երբ կար միայն պետական պրոպագանդա, իսկ մնացած տեսակետներն արգելված էին: Սովետական պրոպագանդան վերածվել էր դոգմայի, նաև իր էությամբ հակակրոնական ու հակաազգային էր, ուներ դասակարգային ու աշխարհքաղաքական թշնամիներ:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մալագան»-ն կարող է լուծարվել:
«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին:
«Դերբիի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է «Լիվերպուլի» հարձակման գծի մասին։
ԱՀ առողջապահության նախարարությունը աջակցություն է տրամադրել Քաշաթաղի շրջանին:
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 2348 ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ այս թիվը փոփոխական է: Ոստիկանությունն իր ծառայության իրականացման ընթացքում արտակարգ դրության պայմանները խախտելու համար 10377 վարչական արձանագրություն է կազմել:
Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջով հեռարձակ լայվի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրավական խնդիրների, կրկին խոսեց անցյալի մասին ու ըստ էության երկրում առկա խնդիրների պատճառը կրկին չտեսավ իր կառավարության ու իր իշխանության մեջ առհասարակ:
Մարտի 16-ից ապրիլի 16-ը Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 225 ճանապարհատրանսպորտային պատահար. ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպքերը նվազել են 117-ով:
Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։
«Շատ դժվար է կոռեկտության սահմաններում պատասխանել նման հայտարարությանը, որովհետև սա այն դեպքն է, որ ասում են՝ «սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ «Հայկական Ժամանակն» է եղել այս երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, եթե չեմ սխալվում՝ երկար տարիներ անվերադարձ պայմանագիր է ունեցել «Պրեսս Ստենդ» կազմակերպության հետ, որը կապվում էր հայտնի անձանց անվան հետ: Այսինքն, եթե կարելի է խոսել մնացած 99 տոկոս լրատվամիջոցների մասին թեական և առանց ապացույցների, փաստերի ու հիմնավորումների, ապա «Հայկական Ժամանակի» դեպքում հստակ փաստավորված է պետության կողմից, այսպես կոչված, աջակցության փաստը»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 423 հազար 634-ի:
Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր կան նաև Ոստիկանությունում. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասն արդեն առողջացել է:
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի այն լրատվամիջոցների ու լրագրողների անուները, որոնք փող են ստացել իշխանությունից, ապա թող հնչեցնի դրանք. եթե փող վերցնողի փաստ ունի, թող ասի. 168.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչեցրած այն տեսակետին, թե լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանությունից «կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է»։
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադառձել է նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը:
Սոցիալական ցանցերում և մամուլում այս օրերին քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող կադրերի տարածումը։ Վարչապետի խոսնակը և Հանրային Հեռուստաընկերությունը միմյանց հակասող հայտարարություններ են անում, իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ դա կազմակերպվել է հենց վարչապետի կողմից։ Այսինքն՝ հատուկ են կադրերը տարածվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Հանրային Հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ կատարի։ Նաև կարծիքներ կան, որ սա վարչապետի թիմի թերացումն էր, այսինքն՝ փնթի աշխատանքի հետևանք։
«Արտառոց ոչինչ չկա, կենդանի գործընթաց է». Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը փաստաբան Գնել Մուղնեցյանը կարճ է նկարագրում: Արձագանքելով այն հարցադրումներին, թե, ի վերջո, այս պահին ո՞վ է ընկերության գլխավոր տնօրենը, քանի որ Հայկ Եսայանը շարունակում է պնդել, որ չի ստացել տնօրենների խորհրդի որոշումը, և, որ ինքն է շարունակում մնալ տնօրեն, փաստաբանն ասաց.
Մեդուզա լրատվական կայքի փոխանցմամբ՝ ապրիլի 19-ին Թել Ավիվի կենտրոնում՝ Իցխակ Ռաբինի անվան հրապարակում, հանրահավաք է անցկացվել՝ ընդդեմ Բենյամին Նեթանյահուի կառավարության վարած քաղաքականության։
«Վարդենիսում խուճապ չկա, մարդիկ մեկուսացված են և լրջորեն հետևում են պարետի որշումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ:
Ապրիլի 20-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել. «Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում:
ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։
Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբևէ Նիկոլ Փաշինյանից հարցրե՞լ եք, թե հանցագործ օլիգարխներից հատկապես ովքե՛ր են մինչև 2018 թվականը ֆինանսավորել «Հայկական ժամանակ» թերթը։ Ավելի լավ է չհարցնեք, անհարմար բան կստացվի»։