
«Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց Ցցեղասպանության 105-րդ տարելիցն է». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց Ցցեղասպանության 105-րդ տարելիցն է:
Հարցրեք նաև, ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ գործ անեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ:
Լավ կլինի, ԱԺ խմբակցություններով մի հատ հայտարարություն ընդունեն գոնե, թարգմանեն և ուղարկեն դուրս:
Թե չէ ընկնելու ենք Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքի օրը»:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221345568846844