Հանրային տիրույթում պարբերաբար վերսկսվում են պետական համակարգում աշխատողների, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների մասին խոսակցությունները, ուստի չեմ կարող անարձագանք թողնել հնչեցված կարծիքները:
Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։
«2020թ. փետրվար ամսվա արդյունքներով՝ բնական գազի մինչև 10.000 դրամ ներառյալ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների քանակը կազմում է 215.695»,- 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Ապրիլի 6-ից 12-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխելով 23 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 22 մեքենա։
Նախկին «Միսս Թուրքիա» Սինեմ Սյուլյունին սպառնում է 5 տարվա բանտարկություն սկեսրոջը սպառնալու համար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն:
«Համաճարակի հետևանքով աշխարհն արագ փոխակերպվում է, և հազիվ թե այն պահպանի իր նախկին ձևը: Արդյունքում՝ սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը գալիս է փաստելու, որ մենք որակապես թևակոխում ենք նոր շրջան, որի շատ ու շատ իրողություններ դեռևս ձևավորման փուլում են: Ինչպես աշխարհի շատ պետություններում, մեզ համար ևս կարևոր է հասկանալ, թե որն է լինելու մեր տեղը հետհամաճարակային աշխարհակարգում»,- այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 939 հազար 463-ի:
Ու հիմա, երբ, այնուամենայնիվ, իրականությունը ջրի երես է ելել, ես ու շատերն իրավունք ունենք այս պատկերը, այս մտածողությունը, այսպիսի կառավարումը, կադրային քաղաքականությունն ու քաղաքական որակները տարածել նաև այլ ոլորտների վրա և տխուր, շատ տխուր եզրակացության հանգել…
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել չկարողացող քաղաքացիներին կոչ էր արել օգտվել կուսակցության կողմից տրամադրվող խորհրդատվությունից, և հիմա մեզ են դիմում հարյուր-հազարավոր քաղաքացիներ: Շեշտում եմ հատուկ 100 հազարավոր թիվը՝ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած այն չինովնիկների համար, որոնք կարծում են, որ մեզ քաղաքացիներ չեն կարող զանգել:
Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում ժամը 15։00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ։
Ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանում ֆեյքերի գործունեությանը՝ ասելով, թե նրանք փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ, որը որևէ աղերս չունի օրվա իշխանությունների հետ:
Ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
2020 թվականի ապրիլի 12-ին` ժամը 21:35-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ աջ ազդրի միջին 3-րդի առաջամիջին մակերեսի, վերին 3-րդի հետին դրսային մակերեսի, աջ գլուտեալ շրջանի կտրած վերքեր, ձախ ազդրի մակերեսի 3-րդ հետին-դրսային մակերեսի կտրած վերք, սուր արյունահոսություն, հեմոռագիկ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչ:
Այսօր Հայաստանը, հայկական աշխարհը և միջազգային հանրությունը բախվել են կորոնավիրուսի համավարակի սպառնալիքին, ինչը կաթվածահար է արել գլոբալ քաղաքական և տնտեսական զարկերակները: Պատմական դիտանկյունից այս մարտահրավերը նոր չէ. տարբեր ժամանակաշրջաններում մարդկությունը ստիպված է եղել հաղթահարել ժանտախտի, խոլերայի, իսպանական գրիպի և այլ համաճարակներ:
Սուրբ աթոռը որոշում է կայացրել հիմնական միջոցառումների ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 3-ը ՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» խմբակցության կողմից ներկայացրած Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի նպատակները բարի են, սակայն անհասկանալի է մնում մեկ հարց, որ մի նախագիծ, որը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիններին, քննարկվում է Պետաիրավական հանձնաժողովում, սակայն չի քննարկվում Տեղական ինքնակառավարման և տարածքային հանձնաժողովում, ինչը, նրա բնորոշմամբ՝ նոնսենս է, քանի որ իրենք շատ բան ունեն ասելու, ինչը Պետաիրավականում չեն արել՝ չտիրապետելով գործի նրբություններին:
Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է պատգամավորներին տալ իրավունք՝ այցելել այդ անձանց պահման վայրեր՝ առանց որևէ խոչընդոտի:
Այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի աշխատակիցները, կամ, այլ կերպ ասած, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 200 աշխատակից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված՝ հարկադիր պարապուրդի են մատնվել, և ինչպես նշում են՝ չունեն ապրելու հնարավորություն, խնդրում էին իրենց ներառել կառավարության առաջարկած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր մշակել հենց վարորդների համար:
168.am-ի հավաստի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ ինչի համար։
«Մենք ունենք երկու թեժ գիծ, որոնցից մեկը 114-ն է, և այն աշխատում է շուրջօրյա, և քանի որ ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, ևս մեկ թեժ գիծ ենք գործարկել՝ արդեն մեկ շաբաթ է, և ավելի քան 45 հազար զանգ ենք ստացել հինգ օրվա ընթացքում: Այս թեժ գծի միջոցով, մասնավորապես, կարելի է ծանոթանալ հայտարարված ծրագրերի մանրամասների մասին, այդ թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011300114՝ գործում է միայն աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին»:
Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խումբը համավարակից խուսափելու նպատակով պարբերաբար կատարում է տարածքի ախտահանիչ գործողություններ:
Քիչ առաջ լուր տարածվեց, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. դանակահարվել են ոստիկաններ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ վատագույն իրավիճակն անցյալում է:
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի վարորդները, որոնք արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մոտ մեկ ամիս է՝ հարկադիր պարապուրդի մեջ են, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիա իրականացնող վարորդները պնդում են, որ 200-ից ավելի վարորդներ, որոնք պարապուրդի մեջ են, այս ընթացքում աշխատավարձ չեն ստացել, իսկ կառավարության առաջարկած սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց չի վերաբերում: Նրանք առաջարկում են իրենց ներառել կառավարության մշակած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր նախատեսել հենց վարորդների համար:
2020 թվականի ապրիլի 14-ին 1in.am կայքը տարածել է ակնհայտ կեղծ, մանիպուլատիվ և, կարելի է ասել, անգրագետ մի տեղեկատվություն առ այն, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, և, մասնավորապես, այդ ընկերության սեփականատերերը իբր իրենց շնորհել են անձանց տեղորոշելու իրավունք:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում կոչ արեց կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, քանի որ լինելով գործող պատգամավոր՝ այն եզակիներից է, ով անգիր գիտի, թե յուրաքանչյուր դատապարտյալ ու կալանավոր ինչ խնդիրներ ունի: