Ծառայության ժամանակ վիրավորված ոստիկանների վիճակը կայուն է
Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք: