«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում։ Դա նշանակում է, որ նա չի արժևորում այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում է։ Տնտեսությանը քիչ թե շատ տիրապետող մարդկանց համար, ովքեր գիտեն, երբ են շուկայում դոլար վաճառում կամ երբ են շուկայից դոլար գնում, վարչապետի բացատրությունն ուղղակի ծիծաղելի է։ Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարդալիս կափսոսա, որ երկրի վարչապետը նման բան է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Հիմնական զեկուցող՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը քննարկման մեկնարկին ներկայացրեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն օրենքում փոփոխությունների ենթարկվող վերաբերելի դրույթների համար վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 15-ը։
Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքից հետո, ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև:
Արցախի ժողովուրդն իր կյանքի ու պայքարի գնով վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այսօր էլ Արցախի սահմաններն ու անվտանգությունը հսկող մեր զինվորականների գերնպատակը թիկունքում ամուր, կայուն և զարգացող պետություն ունենալն է:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Խորհրդարանական մեծամասնություն այսօրվա հերթական նիստում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերի փաթեթին, որը վերաբերում էր Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:
Այս օրերին, երբ մարդիկ չեն աշխատում, ապրելու միջոցներ չկան, որոշ գործատուներ չեն խորշում մարդկանց անօրինական եղանակներով գործից ազատելուց։
Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի:
Ապրիլի 13-ին Հայաստանում թեստավորման է ենթարկվել 685 մարդ, որոնցից 28-ի թեստի արդյունքը եղել է դրական և առաջին անգամ դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը, իսկ երեկվա դրությամբ ունեինք արդեն 54 առողջացման դեպք: Ապրիլի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես լավ լուր ավետելով, որ վարակակիրների թվի նվազում է նկատվում:
«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական եւ տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները եւս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին եւ տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարեւոր օղակի աշխատանքը բացակայում է։
Ախր, եթե բան էիր ուզում իմանալ Ապրիլյան պատերազմի ու Արցախյան խնդրի մասին, խի՞ Սերժ Սարգսյանին չէիր խնդրում, որ բացատրի քեզ, մանավանդ, որ, ըստ քեզ, Տեր-Պետրոսյանից որեւէ նոր բան այդպես էլ չիմացար։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «5-րդ ալիք» ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար, այդ թվում՝ ներքին կյանքում, «որքան էլ իշխանություններն ասեն՝ չէ, այդպես չէ, բայց ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։
Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարզերում այն մարդիկ, ովքեր վառում են փայտ, նշանակում է կարողացել են գնել 1 կուբամետր փայտը 20-25.000 դրամով կամ եթե ողջ տարին կարողանում են ունենալ վառելիք աթար` նշանակում է ունեն միջինում 5 և ավել խոշոր եղջերավոր անասուն(կաթ վաճառելով էլ կապրեն)։ Սա էլ նշանակում է, որ էս մարդկանց քիչ տոկոս ունի 7500 դրամի կարիքը։
«Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը». Նիկոլ Փաշինյան:
168.am-ը Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ապրիլի 14-ին` ժամը 1.42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի Օրբելի 8 հասցեից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը շաբաթվա վերջին կհայտարարարի կարանտինի ժամկետը մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի:
Ցավոք, մենք տարածաշրջանի առաջատարներից մեկն ենք կորոնավիրուսով վարակվածների, հիվանդների թվով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ. Օրակարգում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: