Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարո՞ւյթ է հարուցվել

168.am-ի հավաստի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ ինչի համար։

ՀՀ արդարադատության նախարարությունից, ի պատասխան մեր հարցի, թե իրականությանը համապատասխանում է արդյոք մեր տեղեկատվությունը՝  որևէ տեղեկություն չտրամադրեցին` պատճառաբանելով, որ Դատական օրենսգրքով սահմանափակում կա, և Արդարադատության նախարարությունն այս մասով որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։

Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ձեր նշած դատավորի վերաբերյալ գրություն ԲԴԽ-ում առկա չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930