Բասկետբոլի եվրոպական մի քանի լիգաներ դադարեցվում են կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր ինձ շատ լեգիտիմ կամ, իր լեզվով ասած՝ «չեսնի» հարց տվեց մեր Office-ի մոտի ծանոթ պարկովշիկը: Ասումա՝ Մարտիրոսյան ջան, ուզում եմ գնամ հանրաքվեի ու ասեմ «Ոչ»: Ասում եմ, բայց ինչի՞ «Ոչ»:
«ՄԻՐ» հ/ը-ն անդրադարձել է ՀՀ-ում նախկին իշխանությունների ժամանակ հաջողությամբ մեկնարկած մատչելի բնակարաններ երիտասարդներին ծրագրին: Տեսանյութը՝ այստեղ.
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնեւում:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն առաջարկում է փոխվարչապետի մակարդակով ստեղծել կենտրոնացված օպերատիվ շտաբ, որի միջոցով կկանոնակարգվի կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Այսինքն՝ շտաբը պետք է պարբերաբար տեղեկություններ հաղորդի կորոնավիրուսի տարածման, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկություններ ստանա մեկ աղբյուրից, այլ ոչ՝ տարբեր սոցկայքերից:
Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները փակել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է El Periցdico թերթը։
«Հանրաքվեի որոշումը կայացվել է մի շարք օրենքների խախտմամբ, հետևաբար՝ «ոչ»-ի կողմն այսօր բազմիցս հայտարարել է, որ ինքը պարզապես պետք է մատնանշի և հանրությանը ցույց տա այն բոլոր օրենսդրական խախտումները, որոնք կայացվում են «Այո»-ի քարոզարշավում: Հենց հանրաքվեի որոշումն արդեն օրենքի խախտում էր, սակայն, չգիտես ինչու՝ մեր հանրության մի մասը դեռևս չի ընկալում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն «բացառե՛լ այո»-ի կողմնակիցն է, և դա, նրա խոսքով, ավելի լայն է, քան «Ոչ»-ը:
Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցիչները 2020 թվականի մարտի 3-5-ը հանդիպել էին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը և վիճակը ստուգելու համար:
Չինաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր ուղևորները, ովքեր ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
«Էդ կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական օղիով դեզինֆեկցիա անենք». ՀՀ վարչապետ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունները հետաձգվել են:
Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է:
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Կոշիկ են լիզել ու հիմա ասում են՝ «Պատիվ ունեմ». չեք փախչելու Հայաստանից». ՀՀ վարչապետ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։
Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է մնացել, որտեղ մինչ այժմ COVID-19 կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
«Վերջին 3 օրերի ընթացքում ոմանց երազանքները փշուր-փշուր եղան, քանդվեցին, որովհետև նրանց թվում էր, որ հեղափոխությունից անցել է երկու տարի, և ժողովուրդը հիասթափվել է, բայց չէ՞ որ ժողովուրդը չի՛ կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որովհետև հետղափոխության արդյունքում մենք չենք եկել իշխանության, հեղափոխության արդյունքում դուք եք եկել իշխանության»,- այս մասին այսօր Վայքում ընթացող «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անկախության պատմության ընթացքում երբևէ այսքան մեծ վտանգների առաջ կանգնած չենք եղել. Դավիթ Շահնազարյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը, Ուկրաինան մինչև ապրիլի 3-ը կարանտին է հայտարարել, գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է,Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են ի հայտ գալիս,իսկ նեոբոլշևիկները ժողովրդին հանրաքվեների են հրավիրում։
Մարտի 12-ի, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Նախկինները ձևավորել էին մի քանի բանդա և դրանով պահում էր իր իշխանությունը». Սասուն Միքայելյան
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է տասը հազարը, մահացել է 429 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
«ՍԴ նախագահն ընտրվելուց մեկ ժամ առաջ էլ, այսօր էլ սպասարկում ՀՀԿ վերնախավի շահերը». Արման Եղոյան
Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին՝ երկկողմանի թոքաբորբով։
Հիմա «Ոչ»-իստները նստած հաշվում են, թե քանի հոգի չի կարողանալու գնալ հանրաքվեի. Սուրեն Պապիկյան